Ես և Արայի լեռը

Արայի լեռը 2500 մետրանոց լեռ է, որը ես բարձրացել եմ: Առաջին 10%-ը հեշտ էր, մենք մի քան իսունկ գտանք և վերցրեցինք: Հետո շարունակեցինք բարձրանալ 65 աստիչանանոց դիքով: Մի-փոքր հոգնում էի, բայց դրանից հետո բոլորս գտանք փայտեր, այդ թայտերից մեկը ինձ այնքան օգնեց, որ ես բարձրացա մինչև վերջ, դե լավ, կխոսենք դրա մասին հետո: Մենք գնացինք գնացինք և հասանք ճամփի կիսումից: Այնեղից գնացինք ձախ և շարունակեցինք: Շատ իջնելու տեղեր կային:
Մենք ամեն հարթ տարացքին կանգնում էինք: Կեսից քչից հետո աղջիկներից մեկը վատ զգաց և իջավ ընկեր Լիանաի հետ, իսկ մենք ընկեր մենուայի հետ բարձրացանք:
Երբ մենք հասանք առաջին գագաթին, ես այդքան էլ չէի ուզում շարունակել, բայց բոլորը բղավում էին, ԲԱՐՁՐԱՆԱՆՔ ԲԱՐՁՐԱՆԱՆՔ, և ես ստիպված էի գնալ, այսպես մենք շարունակեցինք: Այնտեղ կեսը հող էր, կեսը քար: Ամենից շատ բարձրանալ ուզողները հազիվ հազիվ բարձրացան: Ես և իմ ընկեր Հայկը, առաջիններն էինք ով բարձրացավ: Այնտեղ նաև շատ էին մորեխները: Երբ մենք բարձրացանք, մենք կարողացանք տեսնել Երևանը, այնտեղ շատ գեղեցիկ էր:
Իջնելուց ոտքերը ցավում էին: Մենք հաճույքով և խոսալով իջանք: Հետո ես ինքս մենակով քայլեցի դեպի ավտոբուս, դրեցի իմ լեգենդառ թայտը մի տեղ, ասեցի ցտեսություն և գնացի:

Categories:

Թողնել մեկնաբանություն