Երեխաների պաշտպանության օր

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։

Պատմություն

Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել։ Տոնը Շեղատառ տեքստըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն։ Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին։ Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին։

Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։ Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ։ 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության։ Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է հունիսի 1-ին 1950 թվականին և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի։

1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխանրի իրավունքների մասին Հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ։ Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները։

Երեխաների պաշտպանության Միջազգային օրվա առթիվ բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվում են ավանդական տոներ։ Երեխաների համար կազմակերպվում են զանազան սպորտային մրցույթներ և համերգներ նվերներով ու քաղաքներւմ անցկացվում են մրցույթներ՝ նկարներ ասֆալտի վրա։

Երեխայի իրավունքներ. ինչո՞ւ են դրանք կարևոր

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը:

Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած:

Կոնվենցիան ճանաչում է բոլոր երեխաների հիմնարար մարդկային արժանապատվությունը և նրանց բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու հրատապությունը: Այն հստակեցնում է գաղափարը, որ կյանքի տարրական որակի իրավունք պետք է ունենան բոլոր երեխաները, և դա չպետք է լինի միայն մի քանիսի արտոնությունը:

Դասընթաց երեխայի իրավունքների մասին

Հետաքրքրե՞ց ավելին իմանալ երեխայի իրավունքների մասին: Անցե՛ք այս համառոտ դասընթացը՝ երեխայի իրավունքների և երեխայի իրավունքների վրա հիմնված մոտեցման մասին ձեր ընկալումները վերաիմաստավորելու, երեխայի իրավունքների հարցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատին ձեզ ծանոթացնելու և ձեր ամենօրյա աշխատանքում և կյանքում երեխայի իրավունքների դիտանկյունը ապահովելու գործում ձեզ ոգեշնչելու համար:

Երեխաների իրավունքների կարևորությունը

Երեխաների իրավունքները մարդու իրավունքներին վերաբերող առանձին Կոնվենցիայով ընդգծելու համար բազմաթիվ պատճառներ կան:

Երեխաները անհատներ են

Երեխաները իրենց ծնողների կամ պետության սեփականությունը չեն, և ոչ էլ ընդամենը դեռևս ձևավորվող մարդիկ. նրանք ունեն մարդկային, ընտանիքի մյուս անդամների կարգավիճակին հավասար կարգավիճակ:

Երեխաները կյանքն սկսում են որպես միանգամայն կախյալ էակներ

Երեխաները պետք է հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգածությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին: Մեծահասակների կողմից նման հոգածությունը իդեալական պայմաններում պետք է առկա լինի երեխաների ընտանիքներում, սակայն երբ առաջնային մեծահասակ խնամողները ի վիճակի չեն բավարարելու երեխաների կարիքները: Պետությունը պարտավոր է մշտապես հաշվի առնել երեխայի լավագույն շահը:

Կառավարության գործողությունները կամ անգործությունը երեխաների վրա ազդում են առավել զգալի, քան հասարակության որևէ այլ խմբի վրա

Գործնականում կառավարության քաղաքականության յուրաքանչյուր ոլորտ՝ կրթությունից մինչև առողջապահություն, այս կամ այն չափով ազդում է երեխաների վրա: Երեխաներին հաշվի չառնող անհեռատես քաղաքականություն մշակելը բացասաբար է անդրադառնում հասարակության բոլոր անդամների ապագայի վրա:

Երեխաների տեսակետները պետք է լսվեն և հաշվի առնվեն քաղաքական գործընթացներում

Երեխաները, որպես կանոն, չեն քվեարկում և, սովորաբար, չեն մասնակցում քաղաքական գործընթացներին: Առանց երեխաների կարծիքներին հատուկ ուշադրություն դարձնելու, ընդ որում՝ այդ կարծիքները արտահայտված լինեն տանը, թե դպրոցում, իրենց համայնքներում և անգամ կառավարությունների առջև, երեխաների տեսակետները մնում են չլսված՝ նրանց վրա ներկայումս ազդող կամ ապագայում ազդելիք բազմաթիվ կարևոր հարցերում:

Հասարակությունում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխություններ անհամաչափ, հաճախ՝ բացասական ներգործություն են ունենում երեխաների վրա

Ընտանիքի կառուցվածքի վերափոխումը, գլոբալիզացիան, կլիմայի փոփոխությունը, թվայնացումը, զանգվածային միգրացիան, զբաղվածության փոփոխվող միտումները, սոցիալական ապահովության նեղացող ծածկույթը շատ երկրներում ուժեղ ներգործություն ունեն երեխաների վրա: Այս փոփոխությունների ներգործությունը կարող է առանձնապես կործանարար լինել զինված հակամարտությունների և նման այլ արտակարգ իրավիճակներում:

Երեխաների առողջ զարգացումը վճռորոշ նշանակություն ունի ցանկացած հասարակության ապագա բարեկեցության հարցում

Զարգացման ընթացքով պայմանավորված՝ երեխաները, ավելի քան մեծահասարկները, առանձնապես խոցելի են կենսական այնպիսի անբավարար պայմանների առումով, ինչպիսիք են՝ աղքատությունը, առողջապահության, սնուցման անբավարարությունը, ապահով խմելու ջրի սակավությունը, բնակության անբավարար պայմանները և շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Հիվանդությունների, թերսնուցման և աղքատության հետևանքները հաճախ վտանգում են երեխաների, ուստիև՝ այն հասարակությունների ապագան, ուր նրանք ապրում են:

Երեխաների հարցում թերացող հասարակությունը խիստ թանկ է վճարում դրա դիմաց

Սոցիալական հետազոտություններում տեղ գտած եզրահանգումները ցույց են տալիս, որ վաղ տարիքում երեխաների ապրած իրադարձությունները էական ազդեցություն ունեն նրան հետագա զարգացման հարցում:

Երեխաների պարտականություններ

  • Գիրք կարդալ
  • Դաս սովորել
  • Ճամփորդել
  • Պարտաճանաչ լինել
  • Մայրիկին լսել
Categories:

Թողնել մեկնաբանություն